ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Նրանք ապահովում են Հայաստանի քաղաքական վերնախավի ռուսամետ կողմնորոշումը». Նորայր Նորիկյան
00:36, 12.08.2022 | mamul.am
3986 | 0

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հրաշալիորեն ապահովում են Հայաստանի քաղաքական վերնախավի ընդհանուր ռուսամետ կողմնորոշումը․․․

Որպեսզի մեր արտաքին քաղաքականությունն արդյունավետ լինի և նպաստի մեր պետության ընդհանուր զարգացմանը, անհրաժեշտ է, որ Հայաստանն առաջնորդվի ոչ թե Ռուսաստանի կամ Արևմուտքի շահերով, կամ սպասարկի դրանք, այլ առաջնորդվի բացառապես սեփական շահերով։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը պետք է վարի այնպիսի բազմակողմ արտաքին քաղաքականություն, որում որևէ աշխարհաքաղաքական կենտրոն գերիշխող չլինի։

Մենք պետք է լինենք ո՛չ արևմտամետ, ո՛չ էլ ռուսամետ։ Ռուսաստանի պարագան շատ պարզ է։ Նա փորձում է մեր տարածաշրջանում պահպանել իր աշխարհաքաղաքական ազդեցությունը՝ ձգտելով հավասարակշռված հարաբերություններ պահպանել ինչպես մեր, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Սակայն ակնհայտ է, որ շատ դեպքերում այն օբյեկտիվորեն հնարավոր չէ ապահովել, ինչը ստեղծում է հավելյալ ու լրջագույն խնդիրներ ինչպես մեր, այնպես էլ իրենց համար։

Իսկ Հայաստանի ներքաղաքական գործընթացների նկատմամբ Ռուսաստանը ցույց տվեց, որ չի աջակցում որևէ ուժի։ Նրանց առավելապես հետաքրքում է Հայաստանի քաղաքական վերնախավի ընդհանուր ռուսամետ կողմնորոշման շարունակականության անխաթարության ապահովումը, ինչն էլ հրաշալիորեն ապահովում են Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը․․․

Մենք պետք է թույլ չտանք, որ մեր փոքրիկ հայրենիքը վերածվի Ռուսաստանի և Արևմուտքի գլոբալ հակամարտության պլացդարմի։ Այստեղ պետք է ոչ թե հատվեն, այլ համընկնեն նրանց շահերը, որից կօգտվենք մենք․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր