ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+5 °C, +3 °C ... +6 °C Վաղը`+5 °C
«Քաղաքականության մեջ արդարություն փնտրելը միամիտ զբաղմունք է». Արտակ Զաքարյան
12:42, 11.08.2022 | mamul.am
1280 | 0

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է․ «Աշխարհnւմ, nրտեղ գերիշխnւմ է ռեալպnլիտիկի սկզբnւնքը, միջազգային հարցերnւմ հիմնականում կիրառվում են երկակի չափանիշներ ինչպես նաև nւժեղի դիրքերից հանդես գալու իրավnւնք։ Սա փաստ է և կապ չունի, թե Արևմուտքի կողմնակից ես կամ Ռուսաստանի: Միևնույն է, ըստ նրանց` Կոսովոն կարող է Սերբերից պոկվել և մասնակիորեն անկախ ճանաչվել, ԵՄ անդամ Կիպրոսի տարածքները կարող են 48 տարի օկուպացված մնալ, Աբխազյան, Հարավային Օսիան, Ղրիմը կարող են անկախություն ձեռք բերել ու մասնակի ճանաչվել: Իսկ այլ դեպքերում, օրինակ, Արցախի Հանրապետության` գործում են այլ ստանդարտներ: Վաղը, եթե իրենց անհրաժեշտ լինի, Արցախն էլ կճանաչեն ու կզինեն և այլն: Ի միջի այլոց, միջազգային հանրությունը 1988-91թթ. մեծ խանդավառությամբ ողջունում էր Արցախյան շարժումը` մինչ ԽՍՀՄ փլուզումը: Քաղաքականության մեջ արդարություն փնտրելը միամիտ զբաղմունք է: Շատ լավ իմանալով ու հասկանալով այս ամենը, միևնույն է, էլի կանգնել ենք պատմության պատասխանատվության պատի տակ ու պատժվում ենք: Այս անգամ էլ նիկոլիզմի մեղքերի համար: Աշխարհում` անուղղելի խաբված ժողովուրդների շարքում, մենք երևի առաջին հնգյակում մեր հաստատուն տեղն ունենք արդեն: Վերջերս ՀՀ-ում նախկին օտարերկրյա դեսպաններից մեկի կարծիքն աչքովս ընկավ: Զnւգահեռներ անցկացնելnվ արցախյան 44-օրյա պատերազմի և ռnւս-nւկրաինական պատերազմի միջև՝ նա նշել էր, որ եթե միջազգային հանրnւթյnւնը պատշաճ արձագանքեր 2020թ. արցախյան պատերազմի ժամանակ, ապա 2022 թվականին Ուկրաինայի դեմ պատերազմ դժվար թե լիներ:

Իսկ ի՞նչ էր անում Ուկրաինան 44-օրյա պատերազմի ժամանակ: Հիշեցնենք, որ հայասպան Ադրբեջանի ու նրա գործընկեր ջիհադիստ ծայրահեղականների կողմից Հայ ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմում աջակցում էր Ադրբեջանին:

Իսկ ի՞նչ էր անում մեր սիրելի միջազգային հանրությունը: Այո՛, ուշադիր հետևում և համեստորեն լռում էր այն մասին, թե ինչպես են ռմբակոծվում խաղաղ բնակավայրերն ու ինչպիսի արգելված զինատեսակներ է կիրառում բռնատիրական ռեժիմ Ադրբեջանն (Թուրքիայի հետ համատեղ) ազատության ու մարդու իրավունքների համար պայքարող Արցախի ու թավշյա գունավոր «հեղափոխություն» արած «սուպերդեմոկրատ» Հայաստանի դեմ:

Միջազգային հանրությունը, իհարկե, հզոր ուժ է, բայց միշտ էլ առաջնորդվել է չոր հաշվարկով: Նա ամեն ինչում և ամեն տեղ իր շահն է տեսնում: Դրա համար էլ քրիստոնեական բնօրրան Արցախը կրկին կուլ գնաց նավթագազային պայմանագրերի ու ռեգիոնալ կոմունիկացիաների դիմաց:

Հաշիվը նորից փակեցինք մենք` մեր երեխաների արյան գնով: Նույնն այսօր Ուկրաինայում է: Աշխարհը կտաքացնի այդ պատերազմն այնքան ժամանակ, քանի դեռ միևնույն ծագումն ունեցող սլավոնական ժողովուրդը կռվում է միմյանց դեմ:

Նշվածը, իհարկե, չի մեղմացնում Նիկոլի ու իր խունտայի ազգակործան մեղքերը: Դավաճան նիկոլներն են առիթ տվել նաև, որպեսզի սկիզբ առնի 44-օրյա պատերազմը և որպեսզի միջազգային հանրությունը պատճառ ունենա աչք փակելու ադրբեջանական ագրեսիայի վրա:

Որքան էլ, որ բարդ լինի, այնուամենայնիվ, կյանքը շարունակվում է և մենք պետք է նորից վերականգնենք մեր տեղը միջազգային հանրության շարքերում: Հուսով եմ, որ վերջին տարիների կոպտագույն սխալներն ու արկածախնդրություններն այլևս չեն կրկնվի մեր ժողովրդի պատմության մեջ:

Համաշխարհային քաղաքականության մեջ ոչ մեկից նեղանալ պետք չէ, այլ անհրաժեշտ է փաստերն ու իրողություններն ընդունել ի գիտություն, և շարժվել աշխարհում հաստատված կանոններին համապատասխան»:

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր