ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ամեն տարի, երբ գյուղացիներն ասում են՝ վա՛յ, խաղողի գինն ընկավ, պատճառը կուզեմ՝ իմանան»․ Փաշինյան
13:00, 11.08.2022 | mamul.am
5995 | 0

«Վերջին շրջանում մեզ համար ակնհայտ է դառնում, որ շատ դեպքերում մթերման սեզոնի պրոբլեմները կապված են նրա հետ, որ իրականում մեծ դիսբալանս գոյություն ունի խաղողի արտադրության մեջ»,- այսօր՝ Կառավարության նիստում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կոնյակի սորտերի շատ մեծ առաջարկ կա, իսկ առաջարկի համեմատ պահանջարկն էականորեն քիչ է, գինու սորտերի պարագայում քիչ առաջարկ կա, պահանջարկն էականորեն շատ է»,- նշեց նա։

«Մենք հիմա որոշեցինք, որ այգետնկման ծրագրով խթանենք միայն գինու սորտերի այգետնկումը, ինչը շատ կարևոր և հեռանկարային ուղղություն է, և ամենևին էլ կոնյակի արտադրությունը թերագնահատելու նպատակ չունի», - ասաց վարչապետը։

«Տեսե՛ք, ամեն տարի, երբ գյուղացիներն ասում են՝ վա՛յ, խաղողի գինն ընկավ, դրա պատճառը, ես կուզեմ, որ մեր սիրելի գյուղացիներն իմանան, թե ինչն է։ Սրա համար եմ ասում՝ պրոբլեմ կա։ Բերքը շատ է՝ պրոբլեմ է, բերքը քիչ է՝ պրոբլեմ է, որովհետև երբ բերքը շատ է, առաջարկը շատ է, գինը, շուկայական տրամաբանությամբ, ընկնում է», - հավելեց Փաշինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր