ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պետք է կարգավորվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան». ՌԴ ԱԳՆ
14:00, 11.08.2022 | mamul.am
5915 | 1

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պետք է կարգավորվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան:

«Վերահաստատում ենք բոլոր հարցերի կարգավորման անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան: Դա վերաբերում է նաև Լաչինի միջանցքի իրավիճակին, որը պետք է կարգավորվի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետով, որը նախատեսում է, որ, կողմերի համաձայնեցմամբ, մոտակա երեք տարում պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման ծրագիրը, որին պետք է հաջորդի ռուսական խաղաղապահ առաքելության վերատեղակայումը՝ այդ երթուղին պաշտպանելու համար»,- ասել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր