ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Հայաստանից անհայտ է պահում ՌԴ նախագահի հետ սրտաճմլիկ հեռախոսազանգի բովանդակությունը». Նարինե Դիլբարյան
01:12, 12.08.2022 | mamul.am
3680 | 0

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը․ «Աղավնոն և Բերձորը դատարկելու որոշումը պետք է Արցախի Հանրապետության իշխանությունները վերանայեն հետևողական, մի՛ տեղափոխեք մարդկանց, Հայաստանի իշխանության դիրքորոշմանը պետք է այլևս անդրադարձ չկատարել, մի վարչապետից, որը մի օր խոսում է նոյեմբերի իննից հետո Արցախում խաղաղարարների մանդատի անհստակության մասին, հետո Արցախից գաղտնի, Հայաստանից անհայտ է պահում ՌԴ նախագահի հետ իր հերթական սրտաճմլիկ հեռախոսազանգի բովանդակությունը, հույս չկա: Փաստն այն է, որ այսօր էլ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտը վերստին հայտարարություն է արել, որ «Եռակողմ հայտարարության 6-րդ կետը սահմանում է, որ կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարիներին կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիր՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերաբաշխումն այս երթուղին պաշտպանելու համար»: Իսկ եռակողմ Ալիև-Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է կայանալ օգոստոսի վերջին: Ուստի հարկ է ամուր զսպվածություն ցուցաբերել, այսօր ոչ միայն տարբեր զինատեսակներով պատերազմ է, այլև՝ հոգեբանական: Հատկապես ապշեցուցիչ է բնակիչներին Հայաստանում իբրև թե տան վկայականներ տրամադրելու որոշումը, մարդկանց մոլորեցնում են, գայթակղում, կտրում հայրենիքից, իբրև թե հադրութցիներին ու շուշեցիներին տներ տվեցին, որ այժմ էլ բերձորցիներին և այլոց են տալու: Տարբեր ատյաններից պարտվողական հուսահատություն են սերմանում՝ հանձնվելով թշնամու կամքին: Պետք է վճռական հակադրվել բոլոր կարգի «բայղուշ մարգարեներին», ալարմիստ խուճապարկուներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր