Ինչպես հայտնել էինք, Էստոնիան փակում է սահմաններն այն ռուսաստանցիների առջև, ում տվել էր շենգենյան վիզա: Մեկնաբանելով՝ Դաշնային խորհրդի միջազգային քաղաքականության հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինն ասել է, որ Էստոնիայի իշխանությունների որոշումը պատմական թերարժեքության բարդույթի մասին է խոսում, փոխանցում է РИА Новости-ն: Նրա կարծիքով՝ նման որոշումները «հիմար ու ծիծաղելի» են և խախտում են պետությունների ընդունած նորմերը։ |