ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Աղվան Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
17:36, 11.08.2022 | mamul.am
2605 | 0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Վերադառնալով՝ Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց. «Դատարանը որոշեց Աղվան Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը մասնակիորեն բավարարել: Թույլատրելի ճանաչել խափանման միջոցներ՝ 100 մլն դրամ գումարի չափով գրավի և չհեռանալու մասին ստորագրության կիրառմամբ Հովսեփյանին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր