ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.04, EUR 390.29, RUB 6.99, GBP 434.69
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Կարմիր խաչը տեսակցել է բոլոր նրանց, ում գերեվարումը հաստատվել է Ադրբեջանի կողմից
20:18, 11.08.2022 | mamul.am
1902 | 0

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հուլիսի վերջին հերթական անգամ այցելել են Բաքվում պահվող հայ գերեվարված անձանց։ 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Մեր պրակտիկայի համաձայն, սա պարբերական այցելություններից էր, և տեսակցել ենք բոլոր նրանց, ում գերեվարումը հաստատվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Հնարավորություն է տրվել բոլոր պահվող անձանց իրենց հարազատների հետ փոխանակել լուրեր՝ Կարմիր խաչի նամակների, տեսագրված ուղերձների տեսքով, հեռախոսազանգերի հնարավորություն նույնպես տրվել է»,- նշել է Զառա Ամատունին։

Ըստ զրուցակցի, երբ Կարմիր խաչը պարզում է անձի գտնվելու վայրը, առաջին հերթին այդ մասին տեղյակ է պահում տվյալ անձի ընտանիքին։

«Դեպք, որ տվյալ անձի գտվելու վայրի մասին մենք իմանանք, իսկ ընտանիքը՝ ոչ, հնարավոր չէ։ Սովորաբար մենք անձի վերաբերյալ տեղեկություններ ստանալուց անմիջապես հետո այդ տեղեկությունը հաղորդում ենք նրա ընտանիքին, որից հետո այդ կապը պահում ենք։ Ընտանիքները ևս բավականին ակտիվ կերպով մեզ հետ կապի մեջ են»,- հավելել է Զ. Ամատունին։

Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, Արցախում անհետ կորած և զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներ չեն կատարվում, քանի որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որ իր կողմից օկուպացված տարածքներում կատարվեն այդ աշխատանքները։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր