ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 404.56, EUR 396.27, RUB 6.59, GBP 452.78
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը համակարգված է Ադրբեջանի հետ». Չավուշօղլու
20:24, 11.08.2022 | mamul.am
1936 | 0

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, որոշ քայլեր արվել են». Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Այդ գործընթացը շարունակվում է Ադրբեջանի հետ համակարգված։ Հայաստանում սա որոշակի մտահոգություն է առաջացնում, բայց մենք ժողովրդավարական երկիր ենք։ Ինչքան էլ երկկողմանի լինի կարգավորման գործընթացը, մենք բոլորս պետք է քայլեր ձեռնարկենք ողջ Հարավային Կովկասում կայունության համար»,- ասել է նա։

Չավուշօղլուն Հայաստանին հորդորել է չշեղվել, լինել անկեղծ այս հարցում. «Մենք անկեղծ ենք, տեսնում ենք, որ Ադրբեջանն էլ անկեղծ է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր