Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումը Սիրիայից դեպի Ադրբեջան և նրանց ներկայությունը Իրանի սահմանների մոտ անընդունելի է: Այդ մասին «Թվիթերի» իր էջում գրել է իրանցի դիվանագետ, Հայաստանում Իրանի նախկին դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադին՝ կից հրապարակելով նաև տեսանյութ այդ մասին: «Հունաստանից, Կիպրոսից, Հայաստանից, Սիրիայից և Իրաքից հետո Թուրքիան հիմա էլ չարամիտ գործողություններ է ծրագրում Իրանի սահմանների մոտ: Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում»,- գրել է Քազեմ Սաջջադին:
|