Ուշադրություն Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 12-16-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 6-8 աստիճանով։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Օգոստոսի 11-14-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-16-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: ![]() Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում Երևան քաղաքում՝ Օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 11-14-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: ![]() Եղանակը Երևանում Երևան քաղաքի օգոստոսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 41.1 0C (2003 թ.) Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։ |