ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ժողովուրդը մեղավոր չէ, որ Քիմ Քարդաշյանի մարմինը տեսել է, իսկ Աղավնոն՝ ոչ». Ռուբեն Մխիթարյան
10:42, 12.08.2022 | mamul.am
3622 | 1

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժողովրդին պետք է բուժել: Ժողովրդից պետք է ներեղություն խնդրել նախկին բոլոր սխալների համար ամեն օր, օրը 10 անգամ: Ժողովրդի հետ պետք է նստել ու դեմ առ դեմ խոսել: Ժողովուրդը մեղավոր չէ, որ դուք 30 տարի թույլ եք տվել, որ իրեն խաբեն: Ժողովուրդը մեղավոր չէ, որ իր աչքի առաջ անարդար բաներ են կատարվել: Ժողովուրդը մեղավոր չէ, որ անգրագետները դարձել են միլիոնատեր, իսկ գրագետները կողքի են քաշվել: Ժողովուրդը մեղավոր չէ, որ պատմությունը իրեն ներկայացրել եք միայն ձեզ ձեռնատու կողմից: Ժողովուրդը մեղավոր չէ, որ Քիմ Քարդաշյանի մարմինը տեսել է, իսկ Աղավնոն՝ ոչ: Ժողովուրդը մեղավոր չի, որ 2018-ի մայիսին Դաշնակցությունը ու ԲՀԿ-ն շատ լավ ճանաչելով, թե ով է Նիկոլը, իրենց ձայներով ապահովեցին դրա վարչապետությունը: Ժողովուրդը մեղավոր չի, որ մտածում է, որ ԴՈՒՔ ԲՈԼՈՐԴ ՁԳՏՈՒՄ ԵՔ ՄԻՄԻԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ: Եթե դուք հաճախ եք օգտագործում շաբլոնային «մեր ժողովուրդը իմաստուն է» արտահայտությունը, գուցե այդ հարցում է՞լ է ճիշտ ժողովուրդը: Ժողովուրդը մեղավոր չի, որ դուք տարբեր լեզուներով եք խոսում: Ձեր հայերենները տարբեր է: Ձեր ցանկությունները տարբեր է: Ձեր երազանքներն ու նպատակները տարբեր է: Բայց ձեր վախճանն է նույնը լինելու: Ցավոք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր