Ռուսները սադրանք են նախապատրաստում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դեմ, բացի այդ, հնարավոր են սադրանքներ նաև Ուկրաինայի անկախության օրը՝ օգոստոսի 24-ին, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը՝ չմանրամասնելով: «Մենք տեղեկություններ ունենք հակառակորդի պլանների մասին գրեթե բոլոր ուղղություններում»,- ասել է նա։ Դանիլովը հավելել է, որ մասնագետներն անընդհատ աշխատում են հակառակորդի ծրագրերը պարզելու և արժանի հակահարված տալու ուղղությամբ։ |