ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Բնակչությանը հրահանգել եք արագ լքել տարածքն ու սենց անտեր թողե՞լ». Արսեն Բաբայան
14:12, 12.08.2022 | mamul.am
3258 | 0

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրում է. «Չեմ հասկանում, թե ոնց չենք խելագարվում: Կամ էլ՝ չեմ հասկանում, որ արդեն խելագարվել ենք:
Իշխանության մեջ իմ նախկին բազմաթիվ ընկերներ (անվանական էլ մի օր գուցե ասեմ), ո՞նց եք ապրում, ո՞նց եք հենց էս պահին գլուխներդ բարձին դրել ու քնել: Ես ձեր...
Բերձորն ու Աղավնոն հանձնել եք, բնակչությանը հրահանգել եք արագ լքել տարածքն ու սենց անտե՞ր թողել: Ո՞նց եք այդ մարդկանց թողել փողոցում իրենց երեխաների ու իրերի հետ միայնակ: Հիմա ո՞նց անեն, որտղի՞ց փող գտնեն, որ բեռնատարներ վարձեն ու լքեն ձեր կողմից թուրքին նվիրված իրենց տները: Էդ մարդկանց տունն ու տեղը ձեռքներից խլել եք ու անտեր թողել, որ ոնց ուզում են իրնց գլխի ճարը տեսնե՞ն: Դուք ո՞ւմ եք ներկայացնում, դուք ո՞ր պետության իշխանությունն եք, դուք ո՞ր ժողովրդի ներկայացուցիչն եք:
Մարդկանց տնազուրկ եք դարձրել ու ձեզ ատողնե՞րս պիտի այդ մարդկանց թև ու թիկունք լինենք:
Տո այ նախկին ընկերներ, ստիպեք ձեր վարչապետին, պարտադրեք իր շարասյան տասնյակ ջիպերով, պարեկների համար տասնյակ միլիոններով գնված Տոյոտաներով, տո բանակի բեռնատարներով և ուղղաթիռներով, տո ձեր սեփական մեքենաներով գնան ու փողոցում ձեր թողած մարդկանց ու իրերը տեղափոխեն:
Ո՞վ եք դուք, հայի թշնամի՞ն եք դուք, թո՞ւրք եք դուք... էս ի՞նչ եք անում...
Ես ձեր...
Հ.Գ. Այդ նախկին ընկերներիցս մեկի հետ կապվեցի, չդիմացա, ասում եմ ո՞ւր եք, ինչի՞ չեք կազմակերպում մարդկանց տեղափոխումը, պետություն եք ներկայացնում: Պատասխանեց՝ ախր ո՞նց գնամ Նիկոլին ասեմ, թե արի քեզ քրֆող բնակչությանն օգնենք...»:

Աղբյուրը` Արսեն Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր