«Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ Ավետիք Չալաբյանի կինն ընթերցել է ամուսնու նամակը՝ կալանավայրից: Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց երեք ամսով կալանավորել հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: |