ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
4 կին տեղում մահացել է. մանրամասներ՝ ռուս խաղաղապահների մեքենայի մասնակցությամբ վթարից
13:24, 12.08.2022 | mamul.am
12540 | 0

Օգոստոսի 12-ին ժամը 08:50-ին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մելիքավան փողոցի 19/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության օպերատիվ խումբը, Քննչական կոմիտեի քննչական խումբը։
Պարզվել է, որ նույն օրը ժամը 08:45-ի սահմաններում Մելիքավան փողոցի 19/1 տան դիմացի խաչմերուկում իրար են բախվել ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդ Ի. Յ-ի (ծնված 1992թ.) վարած «HAVAL H9» և Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ Է. Գ-ի (ծնված 1996թ.) վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները։
ՃՏՊ հետևանքով «ՎԱԶ- 2107»-ի վարորդը կոտրվածքներով և աջ թոքի ստորին բլթի սալջարդ ախտորոշմամբ տեղափողվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Վերջինիս ուղևորները՝ Հ. Գ-ն (ծնված 1971թ., Ասկերանի շրջան գ. Սարուշեն), Ն. Դ-ն (ծնված 1970թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան), Լ. Մ-ն (ծնված 1972թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան) և Ս. Ս-ն (ծնված 1966թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան) տեղում մահացել են:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական կոմիտեն։

Լուսանկարներ՝ ռուս խաղաղապահների մեքենայի մասնակցությամբ վթարից

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր