ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Նա ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Ադրբեջանը նպատակադրված գնացել է ագրեսիայի». Տաթևիկ Հայրապետյան
18:24, 12.08.2022 | mamul.am
2954 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Բաքվի բռնապետն այսօր ադրբեջանական հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցի ժամանակ խոսել է այն մասին, թե ինչու են հերթական անգամ էսկալացիայի գնացել Արցախում: Նա ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Ադրբեջանը նպատակադրված գնացել է ագրեսիայի:

Ալիևը, մասնավորապես, նշել է. «Հայկական կողմը հերթական անգամ սադրանքի է գնացել, և դրա հետևանքով մենք զոհ ենք ունեցել: Բոլորը պետք է տեսնեն, որ մենք մեր զոհերի արյան վրեժն անպատասխան չենք թողնում: Մենք միանգամից ձեռնարկել ենք «Վրեժ» գործողությունը, վրեժ լուծել մեր զոհի համար և խստորեն պատժել նրանց:

Մեր զոհի արյունը թանկ է նստել թշնամու վրա, և նրանք դա չեն մոռանա: Եթե ևս նման սադրանքի գնան, նույն պատասխանը կստանան: Ոչ ոք չի կարող մեզ խոչընդոտել, ոչ ոք չի կարող մեզ կանգնեցնել»:

Հիշեցնեմ, որ օգոստոսի 3-ին Արցախի դեմ ձեռնարկված ադրբեջանական ագրեսիային նախորդել է տեղեկատվական արշավ ադրբեջանական ողջ քարոզչադաշտով, և առկա էին հստակ ազդակներ, որ Ադրբեջանը գնում է սադրանքի: Ալիևի վերոնշյալ հայտարարությունը ոչ միայն հստակ խոստովանություն է, այլ ևս մեկ անգամ հնչող սպառնալիք՝ ապագայում ևս նման գործողությունների գնալու վերաբերյալ: Վրեժի ծարավ Ալիևն այդպես էլ չի բավարարվում ձեռք բերվածով: Նրա վարած քաղաքականությունը խաղաղության հետ որևէ աղերս չի ունեցել և չի էլ կարող ունենալ, քանի որ ամբողջ բռնապետական համակարգը հիմնված է հայի դեմ ատելության քարոզի վրա, ինչից Ալիևը երբեք չի հրաժարվելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր