Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել Ուկրաինայում ռազմական դրության և մոբիլիզացիայի երկարաձգման մասին օրինագիծը։ Ռազմական դրությունը առաջարկվում է երկարաձգել 90 օրով՝ մինչև նոյեմբերի 21-ը։ Ուկրաինայում ռազմական դրություն է հայտարարվել փետրվարի 24-ին։ Մայիսի 22-ին Գերագույն Ռադան կրկին 90 օրով՝ մինչև օգոստոսի 23-ը, երկարաձգեց երկրում ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան։ |