Այսօր Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղում վերակառուցված բազմաբնակարան շենքում չորս ընտանիքների բնակարան է տրվել։ Միջոցառմանը ներկա է գտնվել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Վերջինը, ի պատասխան հարցին, թե արդյոք անհարմարություն չի՞ ստեղծում արցախցիների համար Լաչինի՝ կառուցվող այլընտրանքային ճանապարհը, նշել է․ «Արցախցիները պատրաստ են էդ անհարմարություններին։ Առաջին պատերազմից հետո հո ճանապարհն ասֆալտապատ չի՞ եղել, քանդած ճանապարհ է եղել, մուտքը Հայաստանի հետ միշտ կապված է եղել, էդ 4-5 կմ ճանապարհն իրենք պատրաստ են գնան-գան»։ Դիտարկամանը, որ հայկական կողմը շարունակ զիջումների է գնում և Արցախի վերաբերյալ որոշումների մասին ավելի շուտ տեղեկանում է ադրբեջանական կողմից, Սարգսյանն հայտարարել է, որ չի կարող պատասխանել հարցին։ «Ես քաղաքապետ եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում»,- նշել է նա։ |