ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ես քաղաքապետ եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում»․ Ստեփանակերտի քաղաքապետ
21:54, 12.08.2022 | mamul.am
3079 | 0

Այսօր Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղում վերակառուցված բազմաբնակարան շենքում չորս ընտանիքների բնակարան է տրվել։

Միջոցառմանը ներկա է գտնվել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

Վերջինը, ի պատասխան հարցին, թե արդյոք անհարմարություն չի՞ ստեղծում արցախցիների համար Լաչինի՝ կառուցվող այլընտրանքային ճանապարհը, նշել է․ «Արցախցիները պատրաստ են էդ անհարմարություններին։ Առաջին պատերազմից հետո հո ճանապարհն ասֆալտապատ չի՞ եղել, քանդած ճանապարհ է եղել, մուտքը Հայաստանի հետ միշտ կապված է եղել, էդ 4-5 կմ ճանապարհն իրենք պատրաստ են գնան-գան»։

Դիտարկամանը, որ հայկական կողմը շարունակ զիջումների է գնում և Արցախի վերաբերյալ որոշումների մասին ավելի շուտ տեղեկանում է ադրբեջանական կողմից, Սարգսյանն հայտարարել է, որ չի կարող պատասխանել հարցին։

«Ես քաղաքապետ եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում»,- նշել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր