ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Էս տրամաբանությամբ առաջնորդվել՝ նշանակում է ժխտել այն իրողությունը, որ Հայաստանը գտնվում է Կրեմլի ճիրաններում». Արշալույս Զուրաբյան
00:18, 13.08.2022 | mamul.am
2317 | 0

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Չեք հոգնո՞ւմ Ռուսաստանին մեղադրելուց։ Մեզ պա՞րտք են...»։ Էս տրամաբանությամբ առաջնորդվել՝ նշանակում է ժխտել այն իրողությունը, որ Հայաստանը գտնվում է Կրեմլի ճիրաններում կամ ինչպես որոշ ռուս քաղաքագետներ են ասում՝ իրենց գրպանում։ Ո՞րն է ճիշտ, հին ու նոր Ռուսաստանին դատապարտել ցեղասպանության քաղաքականություն իրականացնելու համար, թե՞ մեղադրանքի սլաքն ուղղել բացառապես նրանց դրածոների վրա։ Ինչ վերաբերում է նրան՝ պարտք են, թե ոչ, իհարկե, պարտք են: Իրենք չե՞ն թուրքի հետ մեր պետականությունը կործանել, հայրենազրկել, բանտ ու աքսորում ազգի սերուցքը վերացրել, «Օղակ» գործողություն, Ապրիլյան ու 44-օրյա պատերազմ հրահրել...

Չեմ հոգնում իրերն իրենց անունով կոչելուց։ Հոգնում եմ նման հարցադրումներից, վրդովմունքից ու պոռթկումից։ Մեղքի մեր բաժնի մասին էլ շատ եմ խոսել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր