ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի հիմնական պահանջը հայտնի է»․ Նորայր Նորիկյան
23:00, 12.08.2022 | mamul.am
3598 | 0

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի գրառումը. «Նվաստացուցիչ պայմաններով մեզ պարտադրված խաղաղություն․․․
Գուցե շատ հոռետեսական կանխատեսում է, բայց ես չեմ հավատում, որ տեսանելի ապագայում հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն։
Ընդորում՝ այդ մասին ուղիղ ասել եմ նաև Նիկոլ Փաշինյանին։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի հիմնական պահանջը հայտնի է՝ բավարարել Ադրբեջանի բոլոր պահանջները, և ամեն ինչ լավ կլինի․․․

Իմ կարծիքով, թշնամական արդի պայմաններում, եթե ամբողջությամբ անտեսվեն մեր շահերը, բացառված է, որ հաստատվի անպիսի խաղաղություն, որը տևական կլինի․․․

Սա կլինի նվաստացուցիչ պայմաններով մեզ պարտադրված խաղաղություն։

Լսե՛ք, ուժերի այսպիսի հաշվեկշռով գնալ խաղաղության հաստատման, կամ առնվազն պոզիտիվ երկխոսության, ոչ միայն բարդ է, այլև գործնականում անհնար։
Ադրբեջանն ուզում է ամեն ինչ։ Նա որևէ քայլ չի անելու ՝ իջնելու իր «Հաղթական» հարթակից, իսկ մեր համաձայնությունը նրանց հետ խաղաղ գոյակցության հաստատման համար Ադրբեջանում ընկալվելու է որպես Հայաստանի անվերապահ կապիտուլյացիա, իսկ Հայաստանի ներսում՝ որպես ստորացուցիչ պարտության ամրագրում։

Եկե՛ք իրատես լինենք․ թշնամանքի այսպիսի մթնոլորտում Հայաստանի ռազմավարական նպատակն ու խնդիրը առաջիկա տասնամյակում Ադրբեջանի հետ պետք է լինի այդ թշնամության կառավարումը, մասնավորապես՝ հնարավոր մեծ պատերազմը կանխելը։

Այդ խնդիրը կարող է լուծվել զսպումների մի ամբողջ համալիր միջոցառումներ իրականացնելով, ինչպես նաև ռազմավարական կայունություն ապահովելու միջոցով՝ օգտագործելով քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և բազմաթիվ այլ ռեսուրսներ․․․Մինչև Ադրբեջանը դուրս գա հետպատերազմական էյֆորիայից, իսկ մենք՝ ջախջախված վիճակից։

Մեր խնդիրն է ապահովել ռազմավարական անխոցելիություն և անել առավելագույնը, որ նոր պատերազմ չբռնկվի։

Եկեք սթափ ու իրատեսորեն հաշվարկենք մեր ռեսուրսները և հասկանանք, թե այս փուլում մենք ո՞ր խնդիրն ենք ի վիճակի իրապես լուծել՝ խաղաղության հաստատման, թե՞ նոր պատերազմի բռնկումը կանխելու»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր