ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.04, EUR 390.29, RUB 6.99, GBP 434.69
+27 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+29 °C
«Գլոբբինգ» ընկերությունով սկսել են զբաղվել պետական մարմինները. ի՞նչ է կատարվել. «Ժողովուրդ»
09:18, 13.08.2022 | mamul.am
4270 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Գլոբալ շիփփինգ» կամ, ինչպես հանրությանն է հայտնի, «Գլոբբինգ» ընկերությունով սկսել են զբաղվել պետական մարմինները. նրանց անբարեխիղճ աշխատանքը դժգոհություններ է հարուցել: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող 3 ընկերության նկատմամբ, որոնց թվում է «Գլոբբինգ»-ը: Ըստ հանձնաժողովի՝ հարուցվել է վարույթ՝ առերևույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով:

Պարզվում է՝ այս ընկերության կողմից իրականացված առաքումների ժամկետները գերազանցել են հայտարարված ժամկետները։ Որոշ մանրամասներ հայտնի դարձան: Այսպես, ՀՀ քաղաքացիներից մեկը (անունը չենք հրապարակում հարգելի պատճառներով), այս ընկերության գործելաոճի հետ կապված, ապրիլի 12-ին հաղորդում է ներկայացրել հանձնաժողով, ըստ որի՝ «Գլոբբինգ»-ի պաշտոնական կայքէջում հրապարակված է եղել գովազդ՝ «Ռուսաստանից Հայաստան՝ 5-10 աշխատանքային օր», այնուհետև նշվում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով Ռուսաստանից վերգետնյա առաքման ժամկետները հնարավոր է տատանվեն մինչև 5 աշխատանքային օր:

Բողոքող քաղաքացու խոսքով՝ փաստացի երբևէ նշված ժամկետները չեն պահպանվում, և դրանք հաճախորդներին մոլորեցնելու միջոց են: Բացի այս, հաղորդում ներկայացրած քաղաքացին հայտնել է, որ կայքում հրապարակված է եղել մեկ այլ՝ 2-4 աշխատանքային օրում ԱՄՆ-ից Հայաստան փոխադրում իրականացնելու վերաբերյալ գովազդ, սակայն իրականում այն կարող է տևել 10-ից ավելի: Ընկերությունն այս դեպքում նույնպես որևէ միջոցներ չի ձեռնարկում մոլորեցնող գովազդ չհրապարակելու ուղղությամբ: Թե ինչ կհայտնաբերվի հարուցված վարույթի արդյունքում, ցույց կտա ժամանակը, բայց նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ քաղաքացիները դժգոհում են «Գլոբբինգ»-ի խայտառակ գործելաոճից»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր