ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով մեղադրանք է առաջադրվել Սուրեն Մանուկյանին. «Ժողովուրդ»
09:24, 13.08.2022 | mamul.am
4165 | 0

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ երեկոյան՝ ժամը 23:00-ի սահմաններում, նախաքննական մարմինը ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով մեղադրանք է առաջադրել ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին: «Մեզ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Անձի առևանգում, որը կատարվել է խմբի կողմից): Սուրեն Մանուկյանը, լսելով մեղադրանքը, հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում:
Այս պահին գործով երեք անձ է ձերբակալված, իսկ նախնական վարկածով՝ ընդհանուր խումբը, որը կապ ունի առևանգման հետ, բաղկացած է եղել 4 հոգուց»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր