«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ երեկոյան՝ ժամը 23:00-ի սահմաններում, նախաքննական մարմինը ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով մեղադրանք է առաջադրել ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին: «Մեզ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Անձի առևանգում, որը կատարվել է խմբի կողմից): Սուրեն Մանուկյանը, լսելով մեղադրանքը, հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Մանրամասները՝ թերթի համարում: |