ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց. «Հրապարակ»
09:30, 13.08.2022 | mamul.am
7758 | 0

«Ես բոլորին հրավիրում եմ Սյունիք, այստեղ անվտանգ է։ Այստեղ ամեն բան շատ ավելի լավ է, քան Հայաստանի մեկ այլ մարզում, որը հեռվից թվում է անվտանգ։ Ամեն բան կարգին է, մարդիկ կարող են գալ, բոլոր պայմանները ստեղծված են, մենք էլ հյուրասեր ժողովուրդ ենք, մեծ սիրով կընդունենք մեր հյուրերին»,- երեկ լրագրողների հետ զրույցում Գորիսից կոչ է արել համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Թերևս պատճառը մեկն է՝ խթանել զբոսաշրջությունը, գրում է «Հրապարակ»-ը:

«Տևական ժամանակ է մեզ լուրեր են հասնում, որ պատերազմից հետո բազմակի անգամ կրճատվել է Սյունիքի զբոսաշրջությունը, որի հետևանքով հյուրատներ են փակվել, շատերն էլ ծանր կացության առաջ են կանգնած: Ադրբեջանին սահմանակից դարձած Սյունիքը ՀՀ քաղաքացիների և օտարերկրացիների համար այլեւս կորցրել է գրավչությունը, քանի որ մարդիկ անվտանգային խնդիրներով են մտահոգված: Անգամ Երևանում և մյուս մարզերում բնակվող հայաստանցիները խուսափում են մեկնել Սյունիք։ Մինչդեռ պատերազմից առաջ Տաթևն ու Գորիսը համարվում էին ամենագրավիչ զբոսաշրջային ուղղությունները և մեծ թվով հայաստանցիներ և արտերկրից ժամանող հյուրեր էին մեկնում այդ ուղղությամբ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր