ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.49, EUR 402.22, RUB 6.90, GBP 461.33
+28 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
ԱՄՆ գլխավոր դատախազը մեկնաբանել է Թրամփի տունը խուզարկելու որոշումը
11:12, 13.08.2022 | mamul.am
3234 | 0

ԱՄՆ գլխավոր դատախազ Մերրիք Գարլենդը հինգշաբթի հաստատել է, որ դաշնային գործակալները Ֆլորիդայում խուզարկել են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կալվածքը՝ պարզելու, թե արդյոք նա պաշտոնաթող լինելուց հետո անօրինական կերպով պետական փաստաթղթեր է հեռացրել Սպիտակ տնից, թե ոչ:

Բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ինքն անձամբ է հաստատել Թրամփի տունը խուզարկելու որոշումը:

Երկրի արդարադատության նախարարությունը խուզարկությունից հետո մի շարք ուժերի կողմից հայտնվել է սուր քննադատության ներքո և ենթարկվել առցանց սպառնալիքների, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր