ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.49, EUR 402.22, RUB 6.90, GBP 461.33
+29 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Կարկտահարությունից տուժածներին պետական աջակցություն չի ցուցաբերվել»․ Ոսկան Սարգսյան
03:06, 14.08.2022 | mamul.am
1238 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Հակակարկտային կայաններ չկան, կարկտահարությունից տուժածներին պետական աջակցություն չի ցուցաբերվել
Օգոստոսի 7-ի Բերդ խոշոր համայնքի բնակավայրերում՝ Բերդ քաղաքում, Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Այգեձոր, Չորաթան գյուղերում կարկուտը վնասներ է պատճառել խաղողի և պտղատու այգիներին, ցանքատարածություններին։ Բերդ խոշոր համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը հայտնեց, որ կարկտահարության վնասները մեծ են, որոշ բնակավայրերում տուժել են խաղողի և պտղատու այգիները, որոշ գյուղերում՝ ցանքերը։ Նա ասաց, որ Բերդի համայնքապետարանի հանձնաժողովը ներկայումս հաշվարկում է կարկտահարության պատճառած վնասները, որպեսզի այդ մասին տվյալները ներկայացնի Տավուշի մարզպետարան, կառավարություն։ Համայնքի ղեկավարի տեղակալը հայտնեց, որ մոտ մեկ ամիս առաջ Բերդ համայնքի Չինչին գյուղում ուժեղ կարկտահարություն է եղել, որից ոչնչացել է ակնկալվող բերքի 90 տոկոսը։ Այդ մասին տվյալները Բերդի համայնքապետարանը ներկայացվել է Տավուշի մարզպետարան, սակայն կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին պետական աջակցություն չի ցուցաբերվել։ Տավուշի մարզի 4 խոշոր՝ Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ համայնքներից ընդհանուր թվով 12 հատ «Զենիթ» տեսակի հակակարկտային կայաններ գործում են միայն Նոյեմբերյան խոշոր համայնքի տարածքի մի մասում։ Խորհրդային Միության փլուզումից հետո Բերդի տարածաշրջանում հակակարկտային կայաններ չեն գործում, և գրեթե ամեն ամեն տարի գյուղացիների աճեցրած բերքը տուժում է կարկտահարությունների հետևանքով»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր