ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Նիկոլի կողմից իշխանությունը վերցնելու գործում մեղավորների փնտրտուքն ի՞նչ է մեզ տալիս»․ Արսեն Բաբայան
02:06, 14.08.2022 | mamul.am
2681 | 0

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018-ին Նիկոլի կողմից իշխանությունը վերցնելու գործում մեղավորների փնտրտուքը, իսկ ավելի ճիշտ՝ իրար վրա գցելը, ի՞նչ է մեզ հիմա տալիս: Հենց հիմա, երբ Նիկոլը դեռ իշխանության է, որի հետևանքով էլ թշնամին հենց այս պահին կանգնած է կոկորդներիս:

Ի՞նչ է դա տալիս մեզ, Հայրենիք երազողներիս ու պաշտպանողներիս: Վստահ եմ, որ ՈՉԻՆՉ չի տալիս: Առնվազն դրական իաստով՝ ոչինչ:

Իսկ ի՞նչ է տալիս Նիկոլին ու թշնամում: Տալիս է ժամանակ, ուժ և նոր ազգադավ ծրագրերի իրագործման խոչընդոտների բթացում:

Իսկ թե ով էր մեղավոր, ով ինչ արեց կամ չարեց, ով պիտի աներ կամ չաներ 2018-ին՝ կքննարկենք այն ժամանակ, երբ Նիկոլն այլևս (որպես իշխանություն, փաստացի և իրավաբանորեն) գոյություն չի ունենա»:

Աղբյուրը` Արսեն Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր