ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները F-16 կործանիչների վերաբերյալ գործարքը կարող են քննարկել սեպտեմբերին՝ Նյու Յորքում կայանալիք հանդիպման ժամանակ, գրում է թուրքական Sabah-ը: «ԱՄՆ-ից F-16-եր գնելու վերաբերյալ բանակցությունները վաղուց են ընթանում: Հարցը սեղանին կլինի հաջորդ ամիս՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ՝ Էրդողանի և Բայդենի հնարավոր հանդիպման ժամանակ»,- ասվում է հրապարակման մեջ։ |