ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Սիրիայի ընդդիմադիր խմբերն այրել են Թուրքիայի դրոշը
14:00, 13.08.2022 | mamul.am
2961 | 0

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի աջակցությունը վայելող ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակի» վերահսկողության ներքո գտնվող որոշ քաղաքներում հակաթուրքական բողոքի գործողություններ են կազմակերպվել։ Դրանք հետևել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Դիվանագետների 13-րդ համաժողովի փակման առնչությամբ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի արած հայտարարություններին, գրում է «Էրմենիհաբեր»-ը:

Չավուշօղլուն հայտարարել էր, որ ոտքի վրա խոսակցություն է ունեցել Սիրիայի արտգործնախարարի հետ։ Ասել է, որ «ընդդիմադիր սիրիացիների և ռեժիմի միջև խաղաղություն է պետք, և Թուրքիան կարող է աջակցել դրան»։

Չավուշօղլուի հայտարարությունները հարուցել են սիրիական ընդդիմության զայրույթը։ Ընդդիմադիր խմբերը հակաթուրքական կարգախոսներ են հնչեցրել և այրել «Սիրիայի ազատ բանակի» դրոշի կողքին կախված Թուրքիայի դրոշը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր