ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«ՌԴ-ը պարտվում է. այդ պատճառով է Ադրբեջանը ջանում արագացնել նոյեմբերի 9-ի գործընթացը». Արամ Սարգսյան
16:18, 13.08.2022 | mamul.am
4158 | 1

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը․ «Ժամանակը մեր, ոչ թե ռուս-թուրքական տանդեմի օգտին է
ՌԴ-ն պարտվում է ու, իմ կարծիքով, այդ պատճառով է Ադրբեջանը ջանում արագացնել նոյեմբերի 9-ի գործընթացը։ Միայն այն, որ Ալիևը ասում է, իբր հայերը ձգում են, որ ժամանակ շահեն, իսկ ժամանակը Հայաստանին ոչինչ չի տա ու Ադրբեջանին է օգուտ, ի ցույց է դնում նրա իսկական վախերը։ Եթե տարի ու կես այս թե այն կողմը նշանակություն չունի, փաստաթղթում էլ կոնկրետ ժամկետը նշված է, ի՞նչ իմաստ ունի ռուսների հետ նույնանալու և պայմանավորվածություն ունենալու հիմնավորումներ տալ աշխարհին: Առավել ևս, եթե իրոք ժամանակը Ադրբեջանի օգտին է աշխատում։ Վստահաբար Ալիևը կանխատեսում է ՌԴ ազդեցության թուլացումը միջազգային ասպարեզում և արագ ուզում է պոկել մինչ այդ ունեցած պայմանավորվածության մաքսիմումը։ ՀՀ-ն, ցավոք, այդ մոտեցմանը հակադրվելու գործուն ներուժ այս պահին չունի, բայց դա չի նշանակում, որ հետո էլ չի ունենա։ Համոզված եմ, որ ռուս-թուրքական սեպարատ խաղը շատ թանկ է նստելու, և՝ առաջին հերթին Ադրբեջանի ու Ալիևի վրա: Խնդիրը միայն ժամանակինն է, կարևորը՝ ոչ հեռու ժամանակինը։ Մեզ հիմա բազմազգ խաղաղարարների հարց է լուծել պետք Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, ինչն էլ ՀՀ իշխանությունը, իմ կարծիքով անում է։ Ակնհայտ է, որ անգամ ի հակադրություն պուտինյան ԱԳՆ-ի, մերոնք Մինսկի խմբում և միջազգային հարթակներում կարգավիճակի քննարկման անհրաժեշտությունը պահում են ու, իմ կարծիքով, Բերձորը, Աղավնոն, Մեղրիի անցակետերը այդ պահվածքի արձագանք են։ Համոզված եմ, որ պետք է ամուր պահել հարցի միջազգային հարթակներում լուծելու մոտեցումը, որովհետև ժամանակը մեր և ոչ թե ռուս-թուրքական տանդեմի օգտին է։
Հ.Գ. Հաճելի հանգստյան և խաղաղ օրեր ձեզ ու Աստված օրհնի Հայաստանը։

Աղբյուրը` Արամ Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր