ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.49, EUR 402.22, RUB 6.90, GBP 461.33
+32 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+30 °C
«Մանկամտություն է հույս դնել այն իշխանության վրա»․ Սենոր Հասրաթյան
17:12, 13.08.2022 | mamul.am
1503 | 1

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Մանկամտություն է հույս դնել այն իշխանության վրա, որը պետական մակարդակով նախաձեռնելով Բերձորի կամ Աղավնոյի հանձնումը, նույն «հետևողականությամբ» անընդունակ եղավ իրականացնել տեղահանվող բնակչության գոնե կազմակերպված տարհանումը... Արդյունքում՝ անպաշտպան ու տնազուրկ հայը՝ մնալով բախտի քմահաճույքին, հերթական անգամ իր մաշկի վրա զգաց, ոչ այնքան թշնամու, որքան սեփական իշխանության դաժան հարվածի ծանրությունը...

Հ.Գ.- Ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու թիվ մեկ հրամայականը մեր ավերված պաշտպանության վերականգնումն է: Իսկ վերականգնել պաշտպանությունը, նշանակում է նախևառաջ ունենալ ազգակենտրոն ու համարձակ իշխանություն: Խնդրի ողջ բարդությունը կայանում է նրանում, որ այս երկուսի բացակայության պայմաններում, մենք չունենք նաև ժամանակ... Փրկության բանալին մտածող ՀԱՅԻ ձեռքում է, որը, ցավոք, իր ողջ ներուժով հանդերձ, դեռ շարունակում է նիրհել անորոշության մեջ...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր