Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Մոռթեզա Աբեդին Վարամինը:
Նրա մասին քիչ տեղեկություն կա համացանցում:
Պաշտոնական հայտարարության մեջ սակայն կա ուշագրավ մի նշում:
Նա Կապան ծառայության է մեկնում Եմենի մայրաքաղաք Սանաաից, որտեղ դեսպանատան հավատարմատարն է եղել:
Եմենի անունն արդեն ամեն բան հուշում է:
Մի խոսքով մեզ ու հատկապես Սյունիքին լավ օրեր չեն սպասվում»: