ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 416.27, EUR 406.03, RUB 7.25, GBP 459.31
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+25 °C
«1998թ․ իշխանափոխությամբ ԼՂ կարգավորման հայեցակարգը մանկամտորեն չեղարկվել է»․ Վահրամ Աթանեսյան
22:26, 13.08.2022 | mamul.am
1861 | 0

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «1991թ․ նոյեմբերի 25-ից հետո հայկական կողմն ունեցել է մի գերխնդիր՝ վերականգնել Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը, որ Ադրբեջանը չեղարկել էր ԼՂԻՄ-ը լուծարելու մասին օրենքով։ Առաջին պատերազմը լուծել է ԼՂ հայ բնակչության անվտանգության և հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սուբյեկտության միջազգային ճանաչման հարցերը։ 1998թ․ իշխանափոխությամբ ԼՂ կարգավորման՝ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի սահմանված, հայեցակարգը մանկամտորեն չեղարկվել է։ Մնացածը ժամանակի և տեխնիկայի խնդիր էր։ Պետք չէ բառաժանգլյորություն անել։ Կարո՞ղ ենք վերահաստատել ԼՂ սուբյեկտությունը։ Սա է հարցերի հարցը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր