Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ադրբեջանի նախարարի այն հայտարարությունը, որ իրենք Նախիջևանի հետ Իրանով սահման ունեն, որը զարգացնում են, Հայաստանում կարծես թե ճիշտ չի ընկալվել: Դրա իմաստը տարբեր կերպ են մեկնաբանում, սակայն կարող է լինել ևս մեկ մեկնաբանություն: Թուրքիային ու Ադրբեջանին պետք է ոչ թե ուղղակի կոմունիկացիա, որն ունեն Իրանի միջոցով, այլ պետք է այլ երկրների վերահսկողությունից դուրս ճանապարհ, հետագայում այն ամբողջապես իրենց տիրապետության տակ վերցնելու համար: Այս այստեղ է այդ ճանապարհի հարցում չշտապելու պատճառը: Իրենց պետք չի հիմա մի պայմանագիր, որը վերահսկվի հայկական (իրականում՝ ռուսական) կողմից, ըստ ազգային օրենսդրության ու կանոնակարգի ու նման պայմանավորվածության տակ չեն ցանկանում ստորագրություն դնել: Ավելի լավ են համարում հարցը թողնել առկախված: Դա թողնում են հետագայում, ավելի բարենպաստ պայմանների դեպքում ամբողջությամբ այն իրենց վերահսկողության տակ վերցնելու համար, մինչ այդ իրենց ազատ համարելով որևէ պայմանավորվածություններից: Ինչը լավ հասկանում է Իրանն ու վճռական հայտարարություններ է անում այդ կապակցությամբ: |