«Կասեցում» շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թյուր կարծիք կա, թե Չինաստանի տնտեսական թռիչքում մեծ դեր են խաղացել ամերիկյան ներդրողները։ Իրականում ամերիկյան ներդրումները կազմել են ընդամենը 8%։ Առյուծի բաժինը՝ 70%, ձևավորվել է էթնիկ չինացիներից և Հոնկոնգից։ Հասկացանք հայրենիք, հասկացանք հայրենասիրություն։ Սա հասարակ մուրացիկություն է։ Իսկ ի՞նչ, եթե մի լավ առաջարկ անենք սփյուռքին՝ բիզնեսդ բեր հայրենիք, ընդհանրապես հարկեր մի տուր։ Փողերդ բեր հայրենիք, լվա, կուզես այստեղ ներդրում արա, կուզես տար(մեծ մասը չի տանի): Արի ֆրիզոնա տամ, ինչ ուզում ես արա։ Հզոր պոտենցիալ ունենք սփյուռքում (մեռաք ասելով), հասկացանք, մնաց դուք հասկանաք, որ կթու կովի տեղ դնելով, ձեզ շուստրիի տեղ դնելով, ոչնչի չեք հասնելու։ Սփյուռքահայը ձեր ընչաքաղց քաղաքական գործիչ տեսակը լավ գիտե։ Սփյուռքում վաղուց այս ամենը հասկացել են, մաքսիմում ձերը ամիսը մի 100 դոլարն է՝ ողորմության տեսքով։ Փորձեք լրջանալ, մուրացիկից աճել, լուրջ առաջարկ անել՝ գործընկերային, լուրջ ներդրում ստանալ, ոչ ողորմություն»։ |