ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+6 °C, +4 °C ... +9 °C Վաղը`+7 °C
«Նիկոլի իշխանության գալու համար մեղավոր են...». Արսեն Բաբայան
09:24, 14.08.2022 | mamul.am
3321 | 0

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018-ի մեղքի մասին
Նիկոլի իշխանության գալու համար մեղավոր են՝
1. նրա քաղաքական ծնողները
2. նրա քաղաքական սնողները
3. նրա քաղաքական թիմը բուծողները
4. հակահայկականության դեմ պայքարը երկրորդ պլան մղողները
5. հակապետականության դեմ պայքարը երկրորդ պլան մղողները
6. ժողովրդի զգալի մասին անգրագետ թողնողները
7. նյութականը գլխավոր դարձնողները
8. կրթական համակարգը քանդողները
9. կրթական համակարգը չկառուցողները
10. հայրենասիրական ոգին, դաստիարակությունը փչացնողները, չվերականգնողները
11. այս ամենը չտեսնողները
12. այս ամենն անկարևոր համարողները
13. Լևոնի, Սերժի, Ռոբերտի ու Նիկոլի ժամանակ ձեն չհանողները,
14. Լևոնի, Սերժի, Ռոբերտի ու Նիկոլի ժամանակ ձեն հանողները
15. Ռուսներին ատողներն ու աստվածացնողները
16. արևմտյան արժեքներն ատողներն ու սիրողները
17. այսօր հայրենիքի վրա թքած ունեցողները
18. Արցախցուն չսիրողներն ու սիրողները
19. ...
20. ...
21. ...
22. կոռուպցիայից օգտվողները
23. կոռուպցիայի դեմ ոչ արդյունավետ պայքարողները
24. քաղաքական պոռնիկները
25. քաղաքական պոռնկության դեմ չպայքարողները
26. ...
Հավատացեք, թվարկումը երկար է, իսկ ամփոփը՝ շատ կարճ.
ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ
Բայց ամենամեծ մեղքը՝ այսօր չպայքարելն է, լուռ նստելն ու «քաղաքականությամբ» չզբաղվելն է:
Հ.Գ. Ես քաղաքականություն եմ մտել 2020 թվականի ապրիլի 10-ին և հարկադիր հեռացվել եմ 2020-ի նոյեմբերի 8-ին»:

Աղբյուրը` Արսեն Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր