Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը
09:30, 14.08.2022 | mamul.am
2021 |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնախմբելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ 11։00-ին։ Սուրբ Պատարագի ավարտից հետո Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կկատարվի Խաղողօրհնեքի արարողությունը: |