ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.04, EUR 390.29, RUB 6.99, GBP 434.69
+20 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Բեռլինում տեղի կունենա հանրահավաք` Բերձորում և Աղավնոյում էթնիկ զտումները դադարեցնելու պահանջով
13:06, 14.08.2022 | mamul.am
1144 | 0

Հայ-Գերմանական վերաինտեգրման միությունը հայտարարություն է տարածել․

«Օգոստոսի 15-ին, երկուշաբթի, ժամը 12-ին, Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ տեղի կունենա հանրահավաք՝ ընդդեմ Արցախում, մասնավորապես Բերձորում, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև համագործակցության արդյունքում տեղի ունեցող ԷԹՆԻԿ ԶՏՈւՄՆԵՐԻ և Կրոնական ու Մշակութային կոթողների ոչնչացման։

Միտինգի պահանջներն են՝

1. Դադարեցնել 2022թ․, օգոստոսի 6-ից Բերձորում և Աղավնոյում հայ բնակչության դեմ տեղի ունեցող էթնիկ զտումները։

2. Հայաստանում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատում և քաղաքացիական ազատությունների, այդ թվում ազատ խոսքի իրավունքի պահպանում։

3. Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունից՝ իրեն հասու բոլոր լծակներով անհապաղ ազդել Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության կառավարությունների վրա՝ դադարեցնելու Բերձորի և Աղավնոյի վարչական տարածքներում տեղի ունեցող Էթնիկ զտումները։

ՀՀ Կառավարության գործողությունները խախտում են ՄԱԿ-ի 1948թ ընդունված մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի ընդհանուր դրույթները, ինչպես նաև ՅՈւՆԵՍԿՈ-ի ոչ նյութական արժեքների ժառանգության պաշտպանության կոնվենցիայի դրույթները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր