Երուսաղեմում կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է, գրում է The Jerusalem Post-ը՝ հղում կատարելով իրավապահներին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Երուսաղեմի Հին քաղաքի մերձակայքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորվել է 8 մարդ, որից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Տղամարդը կրակոցներ էր արձակվել ուղևորատար ավտոբուսի ուղղությամբ և դիմել փախուստի: Ոստիկանությունը կատարվածը դիտարկել էր որպես ենթադրյալ ահաբեկչություն: |