ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Սա ոչ այլ ինչ է, քան հայ ժողովրդի հանդեպ հոգեբանական տեռոր». Արփինե Առուշանյան
20:36, 14.08.2022 | mamul.am
6435 | 1

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոս Արփինե Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղղակի կապեք իրադարձությունները իրար։ Հայաստանի կեսն ապրում ա Երևանում։ Մի օրվա մեջ մեծ պայթյուն, լիքը վիրավորներով, չհաշված նյութական կորուստները։ Դրանից հետո միանգամից մի քանի ահազանգեր, կեղծ թե ճիշտ, կապ չունի, տարբեր տեղերում ռումբերի մասին։ Էն որ մարդիկ սկսում են ուղղակի վախենալ։
Նույն ժամանակ Աղավնոյում մարդկանց ասում են, թե տունդ վառես, ոչ մի փոխհատուցում չես ստանա։ Մի երիտասարդ տղամարդ սեփական ձեռքով բենզինը լցնում, իր տունը վառում ա։ Ամեն բառի հետ սիրտդ կտոր-կտոր ա լինում։
Սա ոչ այլ ինչ ա, քան հայ ժողովրդի հանդեպ հոգեբանական տեռոր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր