ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը թուիթերյան իր էջում ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած ուժգին պայթյունի առիթով: «Խորապես ցնցված և վշտացած եմ այսօր կեսօրին Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին լուրով։ Իմ մտքերը զոհերի և նրանց սիրելիների հետ են։ Վիրավորներին մաղթում եմ լիարժեք և շուտափույթ ապաքինում»,- գրել է նա։
|