ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Հայաստանում ողբերգություն է, դուք պարում եք հայերի ոսկորների վրա». Ելենա Շուվաևա-Պետրոսյանը՝ Երազ այգու բեմից
00:24, 15.08.2022 | mamul.am
9414 | 1

«Երազ» այգում համերգի ժամանակ ռուս բանաստեղծուհի, գրող և լրագրող Ելենա Շուվաևա-Պետրոսյանը բարձրացել է բեմ և հորդորել դադարեցնել համերգը, քանի որ Հայաստանում ողբերգություն է:

«Դադարեցրեք այս ուրախությունը, Հայաստանում ողբերգություն է, դուք պարում եք ձեր՝ հայերի ոսկորների վրա: Չե՞ք ամաչում: Չէ՞ որ դուք հայ եք: Ծիծաղելի է, հա՞, շատ ծիծաղելի է»,- ասում է նա՝ բեմ բարձրանալով: Ի պատասխան ամբոխի միջից լսվում են ձայներ՝ «Ռուսաստանում ևս պատերազմ է»:

Նշենք, որ Ելենա Շուվաևա-Պետրոսյանը 2001-ից բնակվում է Երևանում։ Հայաստանի գրողերի միության անդամ է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր