Թայվան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությանը երկուշաբթի ընդունել է Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենը, հաղորդում է Associated Press-ը: Հանդիպման վերաբերյալ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Նշվում է, որ այցը վկայությունն է Թայվանին աջակցելու ԱՄՆ հանձնառության: Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիի մեկօրյա այցը Թայվան վերածվել էր Վաշինգթոնի ու Պեկինի միջև բաց հակամարտության: |