ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Տրակտորով չենք կարող գործողություն անել, որը կվնասի փլատակների տակ գտնվող քաղաքացիներին». նախարար
13:24, 15.08.2022 | mamul.am
2572 | 0

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քաղաքացիների դժգոհություններին՝ կապված փրկարարների աշխատանքի հետ, ասել է. «Ուզում եմ հանդիպել հարազատների հետ, խոսել փաստերով: Հենց այս հատվածը, որը 3-րդ և 4-րդ կետ ենք կոչում, երեկ փլատակներով փակված էր, վաղ առավոտյան բաց էր արդեն: Աշխատանքները ոչ մի րոպե չեն դադարել: Հաշվի առնելով, որ, հնարավոր է, փլատակների տակ լինեն քաղաքացիներ, տրակտորով չենք կարող այնպիսի գործողություն անել, որը կարող է վնասել նրանց»,- ասել է նա:

«Տրակտորով չենք կարող գործողություն անել, որը կվնասի փլատակների տակ գտնվող քաղաքացիներին». նախարար
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր