ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Այն հատվածներում, որտեղ կինոլոգիական խմբերի շները հետքեր են ֆիքսել, ձեռքի աշխատանք է իրականացվում». ԱԻՆ խոսնակ
15:30, 15.08.2022 | mamul.am
5419 | 0

«Հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, ունենք հաստատված 19 անհետ կորածի մասին ահազանգ և 6 զոհի մասին տեղեկատվություն: Անհետ կորածներից մեկը Իրանի քաղաքացի է: Տեղում աշխատում է 158 հրշեջ-փրկարար: Այս ընթացքում 911 թեժ գծի միջոցով հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 15 քաղաքացու»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում վերջին տվյալները հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Անդրադառնալով անհետ կորած քաղաքացիների հարազատների դժգոհություններին՝ նշեց. «Հասկանում եմ նրանց. մաքսիմալ աշխատանքների դեպքում էլ նրանք կունենան դժգոհություններ: Ես ինքս լինեի նրանց փոխարեն՝ նույն վիճակում կգտնվեի: Տեխնիկայի խնդիր չկա. այն ներգրավված է փլուզման հետևանքները վերացնելու գործում, իսկ այն հատվածներում, որտեղ կինոլոգիական խմբերի շները որոշակի հետքեր են ֆիքսել, էդ հատվածում ձեռքի աշխատանք է իրականացվում»:

«Այն հատվածներում, որտեղ կինոլոգիական խմբերի շները որոշակի հետքեր են ֆիքսել, ձեռքի աշխատանք է իրականացվում». ԱԻՆ խոսնակ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր