ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մի քանի տասնյակ ընտանիքներ Բերձորից ու Աղավնոյից կարողացան դուրս գալ». Նաիրի Հոխիկյան
17:30, 15.08.2022 | mamul.am
4492 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի տասնյակ ընտանիքներ Բերձորից ու Աղավնոյից կարողացան դուրս գալ և տեղափոխել իրենց իրերը՝ չթողնելով թշնամուն։ Առաջիկա օրերին էլի տասնյակից ավելի ընտանիքներ կկարողանան լքել այս բնակավայրերը և կփորձեն կյանքը նորից սկսել այլ վայրում։

Բերձորի ու Աղավնոյի մեր հայրենակիցների առաջին անհրաժեշտության հարցերը, տեղափոխման խնդիրները լուծելու համար որոշակի ֆինանսական ու դիզվառելիքի աջակցություն եղավ Արցախի կառավարությունից, իսկ կազմակերպչական ծանր բեռն իրենց վրա վերցրին Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանն ու Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։

Մենք կկարողանանք մինչև վերջ ավարտին հասցնել այս աշխատանքը, և տեղացիներին կօգնենք հանել իրենց տարիների ստեղծածը՝ ոչինչ չթողնելով թշնամուն։

Ինձ երբեմն հարցնում են, թե ինչու այս կազմակերպչական հարցերում մեզ օգնելու համար որևէ կերպ չեմ դիմում ՀՀ կառավարությանը կամ թերացումների համար ինչո՞ւ հենց նույն այդ կառավարությանը դադարել եմ համարել գլխավոր մեղավոր։

Բերձորի ու Աղավնոյի կորստի մեղավորն ու կազմակերպիչը, թշնամու հետ թաքուն պայմանավորվողը հենց այդ անիծյալ կառավարությունն է՝ իր հրեշ վարչապետով։ Ինձ համար այդ ամբոխի հոգեհանգիստը վաղուց եղել է, իսկ մեռած ու փտած հրեշներից որևէ բան սպասել պետք չէ։

Բերձորից ու Աղավնոյից դուրս եկող ամեն ընտանիքի արցունքոտ աչքերի մեջ ես նորից ու նորից վերապրում եմ ազգի ու պետության նկատմամբ դավաճանությունը, կարծես ամեն ընտանիքի տան կորստի հետ ես իմ տունն եմ կորցնում։ Ու այս ցավի մեջ խեղդելով սեփական արցունքները՝ ես չեմ կարող չատել այս անիծյալ հրեշներին։ Բայց ես նրանց այլևս չեմ մեղադրում։ Նրանք իրենց սերունդներով հավերժ անիծյալ են լինելու ազգի ու Աստծո կողմից։

Մենք էլի կվերադարձնենք Բերձորն ու Աղավնոն, Շուշին ու Հադրութը, Քարվաճառն ու Վարանդան, բայց հայրենիքը վաճառած վարչապետի ու նրա կողքին կանգնած սատանաների վրայից ամեն ինչ կորցրած ժողովրդի անեծքը երբեք չի անցնի»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր