ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Լուրջ, ոնց որ գժանոցում լինեմ». Վազգեն Սաղաթելյան
18:42, 15.08.2022 | mamul.am
6631 | 0

«Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանի գրառումը. «Լուրջ, ոնց որ գժանոցում լինեմ.
Մեկը գրում է, թե Աստված է երես թեքել մեզանից ու դրա համար պայթյուն եղավ: Մյուսը` թե բա Գռզոն ա տրաքացրել, որ տեղը շենք կառուցի, էն մեկն ասում է, որ քանոնահարուհուն պետք է հարցաքննել ու կիմանանք պայթյունի իրական պատճառը: Հիվանդանոց ա լրիվ:
Իրականությունը, ցավոք, մեծագույն հավանականությամբ նվազ միստիկ է բայց առավել ճչացոխ:
Մենք ուղղակի հիվանդ հասարակություն ենք, որում պատերազմից օրեր անց ու մինչև հիմա, կրկնապատկված Եռաբլուրի ֆոնին այնքան մեծ է հրավառության պարագաների պահանջարկը, որ տոննաներով բերել լցրել են պահեստները: Սրան գումարում ենք մեզ բնորոշ անփույթ մոտեցումը պոտենցիալ վտանգ պարունակող իրավիճակներին ու ընդհանուր երկրի բառդակը ու ստանում այսօրվա պատկերը: Էս ա, մնացածը լիրիկայա ու փախուստ իրականությունից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր