ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
ԱՄՆ քոնգրեսականներն այցելել են Թայվան
20:36, 15.08.2022 | mamul.am
2406 | 1

ԱՄՆ Քոնգրեսի անդամների պատվիրակությունը երկուշաբթի այցելել է Թայվանի խորհրդարան՝ որպես ինքնավար կղզու նկատմամբ ամերիկյան օրենսդիրների կողմից աջակցություն:
Մասաչուսեթսի դեմոկրատ սենատոր Էդ Մարքիի գլխավորած՝ հինգ հոգուց բաղկացած պատվիրակությանը գովեստի խոսքերով է դիմավորել իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցության անդամ օրենսդիր Լո Չիհ-Չենգը:

«Նրանց այցն այս պահին մեծ նշանակություն ունի, քանի որ չինական զորավարժությունների նպատակն է հետ պահել ԱՄՆ քոնգրեսականներին Թայվան այցելելուց։ Նրանց այցը նաև ապացուցում է, որ Չինաստանը չի կարող արգելել որևէ երկրի քաղաքական գործիչների՝ այցելել Թայվան, և դա նաև կարևոր ուղերձ է հաղորդում, որ Ամերիկայի ժողովուրդը կանգնած է Թայվանի ժողովրդի կողքին», - ասել է Լո Չիհ-Չենգը:

Ակնկալվում է, որ Թայվանի նեղուցում լարվածության նվազեցումը և Թայվանի կարևոր կիսահաղորդչային արդյունաբերության մեջ ներդրումները կլինեն ԱՄՆ պատվիրակության և Թայվանի կառավարության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների քննարկման հիմնական թեմաներըգրում է «Ամերիկայի ձայն»-ը:

Պեկինը Թայվանը համարում է իր սեփական տարածքը, այդ իսկ պատճառով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կողմից այս ամիս Թայպեյ կատարած այցի կապակցությամբ իր զայրույթն է արտահայտել` կղզու շուրջ զորավարժություններ անցկացնելով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր